Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցուցադրվել Է «Սեւ հայելու» հինգերորդ մասի թրեյլերը

Ցուցադրվել Է «Սեւ հայելու» հինգերորդ մասի թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել Է «Սեւ հայելի» սերիալի հինգերորդ եթերաշրջանի թրեյլերը: Հոլովակը հրապարակվել Է YouTube-ում մայիսի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր մասի պրեմիերան կկայանա հունիսի 5-ին: Եթերաշրջանը բաղկացած կլինի երեք Էպիզոդից, որոնցում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Էնդրյու Սքոթը («Շեռլոք»), Էնթոնի Մաքին («Վրիժառուներ. եզրափակիչ») եւ Թոֆեր Գրեյսը («70-ականների շոու» սերիալ): Հեռուստանախագծին նաեւ մասնակցել Է երգչուհի Մայլի Սայրուսը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Netflix-ը թողարկել Է «Բրանդաշմիգ» լիամետրաժ ֆիլմը՝ որպես «Սեւ հայելի» սերիալ-անթոլոգիայի բաղկացուցիչ մաս: Ինտերակտիվ ժապավենում հանդիսատեսին առաջարկվում Էր որոշումներ ընդունել գլխավոր հերոսի փոխարեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]