Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 19 մարզիկով

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 19 մարզիկով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 19 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի թիմի կազմում մարզական սամբոյում մեդալների համար կպայքարեն  Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Գրիգոր Մխիթարյանը (57կգ), Մաքսիմ Մանուկյանը (62կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ), Ռոբերտ Գաբրելյանը (74կգ), Վահագն Չալյանը (82կգ), Էդիկ Պետրոսյանը (90կգ) և Արման Ավանեսյանը (100կգ): Իսկ աղջիկներից` Ասյա Լալազարյանը (48կգ), Սոսե Բալասանյանը (52կգ), Լիլիթ Պողոսյանը (60կգ) և Գայանե Պետիկյանը (64կգ):

Մարտական սամբոյից պայքարից կներգրավեն Ջոն Բալայանը (52կգ), Պողոս Բադալյանը (57կգ), Արման Նիազյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68կգ), Մավրիկ Նասիբյանը (74կգ), Դավիթ Պետրոսյանը (82կգ), Ավետիք Պողոսյանը (90կգ):

Իսպանիա են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]