Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի է Վլադիմիր Պոզների գրքի երևանյան շնորհանդեսի օրը. ներկա կլինի հեղինակը

 Հայտնի է Վլադիմիր Պոզների գրքի երևանյան շնորհանդեսի օրը. ներկա կլինի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին»  հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գրքի թարգմանությունը նախաձեռնած «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը, ով նաև Պոզների այցի, հանդիպումների շարքի ու շնորհանդեսի կազմակերպիչն է: Նրա խոսքով` Վլադիմիր Պոզները կլինի բեմում և կհաղորդակցվի ընթերցողների հետ:

Գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ  ներկա  է լինելու հեղինակի հետ հանդիպմանը: Նա խոստովանեց, որ  քաղաքական թեմաներին չէր անդրադարձել, սակայն այս գրքի թարգմանությունն իր համար դյուրին էր: «Բավականին հետաքրքիր գիրք է»,-նշեց Բախչինյանը:

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն: ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Պոզները ենթադրում էր, որ անմիջապես իր գիրքը կթարգմանի ռուսերեն, բայց ինչպես ինքն էր ասում. «Այն չափազանց դժվար է տրվել ինձ, մի փոքր կսպասեմ»: Պոզները սպասել է 18 տարի. ռուսերեն թարգմանությունն ավարտվեց 2008 թվականին: Եվ միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Այժմ այն հասանելի է նաև հայերեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]