Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Ռումինիայում կկառուցեն առաջին «ուղղաձիգ գյուղը»


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ «ուղղաձիգ գյուղի» նախագիծ Է հայտնվել Ռումինիայի անշարժ գույքի շուկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Digi 24 հեռուստաալիքը: Vox Vertical Village նախագծի համաձայն՝ 10-հարկանի շենքը կունենա 120 բնակարան, որոնցից յուրաքանչյուրում կլինի առնվազն 57 քառակուսի մետր պատշգամբ:

Werk Property Group ընկերությունը նախագիծն իրականացնում Է երկրի արեւմուտքի Տիմիշորարա քաղաքում: Համալիրի հիմքը նախատեսված Է գցել այս տարվա օգոստոսին, իսկ շինարարությունն ավարտել եկող տարվա վերջին: Դրա կառուցումը կնստի 14 միլիոն եվրո: Բնակարանների 20 տոկոսն արդեն վաճառված Է: Ընդամենը կառուցվող մակերեսի ավելի քան մեկ երրորդն զբաղված կլինի կանաչ տնկարկներով եւ պատշգամբներով: Նախատեսված Է տնկել ավելի քան 700 ծառ, թուփ եւ զարդավորման բույսեր: Համալիրը կունենա ներքին բակ, կլինեն ջրավազան, ընդունելությունների սրահ, կինոթատրոն, ինչպես նաեւ ստորգետնյա եւ վերգետնյա կայանատեղիներ: Vox Vertical Village նախագիծը կոչված Է նորացնելու կյանքի քաղաքային ոճը, նշում Է ճարտարապետների եւ պեյզաժիստների խումբը: «Ուղղաձիգ գյուղը»,- նրանց կարծիքով՝ պարտեզով գյուղական տանը բնակվելու առավելությունները կմիավորի հարմարության եւ անվտանգության բարձր մակարդակի հետ:

Եվրոպայում «ուղղաձիգ պարտեզով» առաջին շենքը կառուցել Է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերին Միլանում: Այսօր բազմաբնակարանանոց շենքեր, որոնց կառուցվածքում ներառված են կանաչ տնկարկներ, կան արդեն Իսպանիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ