Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը

 Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է մինչև 21 տարեկանների սպորտային 
պարերի Աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը Հայաստան կբերի ավելի քան երեսուն երկրի 170 պարային զույգի: Հնարավոր է` զույգերի թիվը հասնի 200-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկացվելու է մայիսի 18-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում:

«Մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունը, պատանիների ու մեծահասակների World open շարքի մրցումները վարկանիշային միավորներ են տալու մարզիկներին: Մեծահասակների World Open մրցաշարում նախատեսված է հինգ հազար եվրո մրցանակային ֆոնդ, որը բաժանվելու է առաջին վեց հորիզոնականները զբաղեցրած զույգերի միջև», -մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի (ՀՍՊՖ) արտաքին հարցերի պատասխանատու Ալբերտ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ մենք բացառիկ հնարավորություն կունենանք վայելել պարային զույգերի տարբեր տարիքային խմբերում, իսկ մրցումները կարող են  խթանել մեր երկրում սպորտային պարերի զարգացմանը:

ՀՍՊՖ-ի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանի խոսքով` առաջնության մասնակցելու համար Հայաստանից դիմել է քսանից ավելի պարող: Նա խոստովանեց, որ մեր մարզիկներին բավականին լուրջ մրցակցություն է սպասվում: «Արտերկրից մասնակիցները  շատ բարձր մակարդակ ունեն: Հայաստանում կլինի նաև աշխարհի չեմպիոն Արմեն Ծատուրյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը»,-շեշտեց Մխիթարյանը:

Առաջնության ժյուրիի անդամներին ընտրել է Սպորտային պարերի համաշխարհային ֆեդերացիան: Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ մասնագետներ Վիետնամից, Չինաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:

Առաջնությունը Հայաստանում անցկացնելուն  աջակցել են բազմաթիվ կառույցներ ու հովանավորներ: Անմասն չի մնացել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` տրամադրելով 15 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]