Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են արագ ծերացման առավել հաճախ հանդիպող պատճառը

Գիտնականները պարզել են արագ ծերացման առավել հաճախ հանդիպող պատճառը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ լարված աշխատանքը եւ ուսումը, որոնք նպաստում են սթրեսին, հանգեցնում Է տելոմերների երկարության արագ կրճատման եւ բջջային ծերացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում:

Intern Health Study-ի հետազոտությանը, որն անցկացվել Է Միչիգանի համալսարանում, մասնակցել Է ինտերնատուրայում սովորող 250 ուսանող: Մասնագետները տելոմերների երկարությունը, որոնք ԴՆԹ-ն վնասվածքներից պաշտպանում Է բջիջների բաժանման ժամանակ, չափել են ուսումնառության սկսվելուց առաջ եւ հետո: Տելոմերները բջիջների ծերացման ինդիկատորներն են, քանի որ կենսական ցիկլի վերջին համապատասխանող բջիջներում դրանց երկարությունը կարճանում Է:

Պարզվել Է, որ լարված ուսման ընթացքում ԴՆԹ-ի ծերացումն արագանում Է մոտավորապես վեց անգամ: Ընդ որում՝ բացասական Էֆեկտը կախված Է պարապմունքների տեւողությունից: Գիտնականների խոսքով՝ նման կապ կարող Է դիտվել այլ մասնագիտությունների մարդկանց մոտ, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակներում, որոնցում մարդը մի քանի շաբաթ կամ ամիս ենթարկվում Է երկարատեւ սթրեսի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]