Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի հանույթը կարող Է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ

ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի հանույթը կարող Է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում նավթի արդյունահանումը մայիսին կարող Է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ, երբ նավթի արտադրությունը երկրում տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) գրում Է իր մայիսյան հաշվետվության մեջ:

Ապրիլին Իրանում արդյունահանումն ընկել Է օրական 130 հազար բարելով՝ մինչեւ օրական 2,61 մլն բարել: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, ԱՄՆ-ը մայիսից չի երկարացրել իրանական նավթի ներմուծման ժամանակավոր թույլտվությունները, որոնք նոյեմբերին տրվել Էին ութ երկրների:

Իրանի նավթի արտահանումն անցյալ տարվա ապրիլի օրական 2,6 մլն բարելից ընթացիկ տարվա ապրիլին ընկել Է օրական մինչեւ 1,3 մլն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]