Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայի իշխանությունները վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի հետ

Սիրիայի իշխանությունները վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները վերականգնել են Ջիբրինի հետ Հալեպի երկաթուղային հաղորդակցությունը, հեռանկարում հաղորդակցության վերականգնումն Է Դամասկոսի եւ մյուս խոշոր քաղաքների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հալեպ-Ջիբրին գնացքը երթեւեկում Է օրական երկու անգամ: Առանց կանգառի ճանապարհն ընդամենը 20 րոպե Է, բայց այնուհետեւ ճանապարհ չկա: Երկաթուղու պաստառը ոչնչացրել են զինյալները քաղաքի շրջափակման ժամանակ: Մոտ ապագայում պլանավորվում Է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել Դամասկոսի հետ: Հալեպի կայարանի շենքը կառուցվել Է անցյալ դարի սկզբին եւ ճարտարապետական հուշարձան Է:

«1902 թվականին կառուցված այս շենքը հիանալի պահպանվել Է: Հալեպով Է անցել Բեռլին-Ստամբուլ-Բաղդադ հայտնի երկաթուղային երթուղին: Առաջ մենք նաեւ Էքսկուրսիա Էինք կազմակերպում կայարանում եւ պատմում այդ մասին: Եթե զբոսաշրջիկներ լինեն, անշուշտ, կվերադառնանք այդ պրակտիկային»,-լրագրողներին պատմել Է Հալեպի կայարանապետը՝ Թալյադ Մահմուդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]