Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները հարկավոր է գրագետ կիրառել. Վահե Էնֆիաջյան

Միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները հարկավոր է գրագետ 
կիրառել. Վահե Էնֆիաջյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել Վրաստանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ  նիստին ընդառաջ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Վահե Էնֆիաջյանի խոսքը.

«Վրաստանում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ  նիստը:

Նիստը նախագահելու պատիվն ունենալով հանդերձ` առանձնակի կարևորում եմ խորհրդարանական դիվանագիտության բազմաճյուղ գործիքակազմը, որը համագործակցության լայն հարթակ է ձևավորում:

Առաջնահերթությունները չեն փոխվել: Երկրի շարունակական զարգացման և հզորացման համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
Ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է հզոր և մրցունակ տնտեսություն:
Ժամանակակից աշխարհում տնտեսական միջազգային դինամիկան լուրջ գործընթաց է, որին օրենսդիր մարմինը պետք է մշտապես պատրաստ լինի և արագ արձագանքի իրադարձությունների զարգացմանը:

Նմանօրինակ բարձր հարթակներում խորհրդարանական երկխոսությունները հնարավորություն են ստեղծում իրավական առավել ճկուն դաշտ ձևավորելու համար:

Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը ոչ միայն օրենսդիր, այլև քաղաքական շփումների մեծ պլատֆորմ է, որը պետք է կիրառել առավել բարձր արդյունավետությամբ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]