Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Նեպալցին համաշխարհային ռեկորդ Է սահմանել Էվերեստ վերելքների թվաքանակով


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալցին համաշխարհային ռեկորդ Է սահմանել՝ 23-րդ անգամ բարձրանալով Էվերեստ լեռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ 49-ամյա Կամի Ռիտան Ջոմոլունգմայի կատարին, որի բարձրությունը կազմում Է 8848 մետր, հասել Է տեղական ժամանակով ժամը 07:50-ին (Երեւանի ժամանակով 06:05-ին): Լեռնագագաթ ուղերորվոլուց առաջ Ռիտան հայտնել Է, որ պլանավորում Է կանգ առնել 25-րդ վերելքից հետո: Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ Է բարձրացել 1994 թվականին, իր վերջին վերելքը նա կատարել Էր 2018 թվականի մայիսի 16-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ