Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը. ISNA

Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը. ISNA

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հայտնել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ատոմային Էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:

Աղբյուրի խոսքով՝ որոշումն ընդունվել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: «Մի քանի օրվա ընթացքում հասարակայնությանը կհաղորդվի ձեռնարկված քայլերի մասին, նաեւ մենք կհայտարարենք Արաքի եւ Նաթանզի օբյեկտներ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքի թույլտվության պլանների մասին»,- նրա խոսքը մեջբերել Է գործակալությունը:

Աղբյուրը նաեւ նշել Է, որ Թեհրանը, ինչպես որ նախազգուշացնում Էր ավելի վաղ, կարող Է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները եւ դադարեցնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]