Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի գործարքի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի գործարքի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհրդարանը Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը՝ ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի եւ ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները:

Հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 14-ի երեկոյան, դրա ընթացքում քննարկվել Է Brexit-ի իրագործման հարցը: Ավելի վաղ վարչապետի դիվանատունը հայտարարել Է, որ ԵՄ-ից դուրս գալու գործարքը թագուհու կողմից պետք Է հաստատվի մինչեւ հուլիսի վերջը: Մինչ այդ խորհրդարանը մի քանի անգամ մերժել Է Մեյի կողմից առրաջարկվող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել մոտեցումը Brexit-ի նկատմամբ:

«Վարչապետը եւ ընդդիմության առաջնորդը ցանկություն հայտնեցին… իրականացնել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կքննարկենք հունիսի երեքին սկսվող շաբաթվա ընթացքում: Դա պարտադիր Է անել, որպեսզի Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա մինչեւ ամառային խորհրդարանական արձակուրդների սկսվելը (սկսվում են հուլիսի վերջին),- ասված Է Մեյի ներկայացուցչի հայտարարության մեջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]