1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը եւ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը

Պուտինը եւ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի պետքատուղար Մայքլ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը, Մոսկվան կոնկրետ առաջարկություններ Է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նաեւ արծարծվել Է Ռուսաստանի նախագահի եւ ԱՄՆ-ի նախագահի միջեւ հնարավոր շփում անցկացնելու հարցը, մասնավորապես, «քսանյակի»՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում»,- ասել Է Ուշակովը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստան կատարած այցի ընթացքում մայիսի 14-ին բանակցություններ Է վարել Լավրովի հետ, ինչից հետո նրան ընդունել Է Պուտինը: Լավրովը եւ Փոմպեոն Սոչիում վարել են մոտավորապես երեքժամյա բանակցություններ՝ քննարկելով, ինչպես նշել Է արտգործախարարության ղեկավարը, երկկողմ հարաբերությունները, առավել հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հարցերը, ներառյալ իրադրությունն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում եւ ամբողջությամբ վերցված Մերձավոր Արեւելքում, ԿԺԴՀ-ի եւ Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը: Կողմերը համաձայնության են եկել, որ «անհրաժեշտ Է ջանալ գործնական քայլեր ձեռնարկել (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրադրության շտկման ուղղությամբ», ընդգծել Է Լավրովը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Փոմպեոյի հետ Պուտինի հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողներին հայտնել Է, որ «ճեղքում առայժմ չի զգացվում, բայց ամերիկյան կողմից գործարար տրամադրվածություն դրսեւորվեց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]