Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Սերենա Ուիլյամսը հրաժարվել է քրոջ դեմ մրցախաղից


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը հրաժարվել է Հռոմի Մասթեր կարգի մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի մրցաշարի այդ փուլում Ուիլյամսի մրցակիցը իր քույրն էր` Վենուս Ուիլյամսը: Սերենան հրաժարվել է պայքարից ծնկի վնասվածքի պատճառով:

Սերենա Ուիլյամսն ընթացիկ տարում մասնակցել է 4 մրցաշարի, որոնցից միայն Ավստրալիայի առաջնությանն է որ մրցել է մինչև մրցաշարի ավարտը: Մյուս մրցաշարերում ամերիկուհիին հրաժարվել է պայքարից վնասվածքի պատճառով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ