Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում ՀՀ ակտիվ մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններին

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում ՀՀ ակտիվ մասնակցությունը 
կազմակերպության նախաձեռնություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության մայիսի 14-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ:

Վալերիյ Օսիպյանը կարևորել է Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Ինտերպոլի գործունեությանը:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններին։

Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։

Այցի ընթացքում կայացան ևս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ինտերպոլի անդամ երկրների միջև համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները։

Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից տրվել է պաշտոնական ճաշ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]