Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում սկսել են երեխաներին ավելի հաճախ կոչել «Գահերի խաղի» հերոսների անուններով

ԱՄՆ-ում սկսել են երեխաներին ավելի հաճախ կոչել «Գահերի խաղի» հերոսների անուններով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիներն սկսել են նորածիններին ավելի հաճախ կոչել «Գահերի խաղը» սերիալի հերոսների անուններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Business Insider-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի սոցապահովության ծառայությանը:

Առավել տարածված անուններն են դարձել Արյան եւ Քհալիսին: Արյա Սթարքի պատվին 2018 թվականին կոչել են 2 հազար 545 աղջիկների, այդ անունը տարածվածությամբ գտնվում Է 119-րդ տեղում: Առաջին անգամ Արյա անունը տարածվածների ցուցակում Է հայտնվել 2010 թվականին, այն ժամանակ այդ անունը տվեցին 273 աղջիկների, 2014 թվականին՝ 1553:

Քհալիսին մտացածին դոտրակյան լեզվով նշանակվում Է «թագուհի»: Այդ տիտղոսը կրում Էր գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Դեյեներիս Թարգարիենը: Քհալիսի անունն զբաղեցնում Է 549-րդ հորիզոնականը, անցյալ տարի այդ անունով են կոչել 560, 2017 թվականին՝ 446 աղջիկների: Առավել տարածված անունների թվում այն հայտնվել Է 2014 թվականին:

Ընդ որում, ինչպես նշվում Է, Դեյեներիս անունը չի մտնում նորածինների համար հազար ամենատարածված անունների մեջ: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]