Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները նշել են երեխաների ճարպակալման հիմնական պատճառներից մեկը

Գիտնականները նշել են երեխաների ճարպակալման հիմնական պատճառներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի գիտնականները վերլուծել են կապը կրծքով կերակրման եւ երեխաների մոտ ճարպակալման զարգացման ռիսկի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են դպրոցական կրտսեր տարիքի երեխաների առողջության վերաբերյալ տվյալները Եվրոպայի 22 երկրներում: 13,7 միլիոն մարդուց գրեթե 400 հազարը տառապում Է վերջին աստիճանի ճարպակալմամբ, իսկ ավելորդ քաշ Է արձանագրվել յուրաքանչյուր հինգերորդ երեխայի մոտ:

Պարզվել Է, որ այն մանկիկները, որոնց երբեք չեն կերակրել կրծքի կաթով, ենթակա են այդ հիվանդության զարգացման մեծ ռիսկի: Միջին հաշվով երկրների մեծ մասում ընտրանքից մանկիկների 77 տոկոսից ավելին կերակրվել Է կրծքով: Բացառություն են կազմել Իռլանդիան, որտեղ կրծքով կաթ չի ստացել նորածինների 46 տոկոսը, Ֆրանսիայում այդ ցուցանիշը կազմել Է 38 տոկոս, Մալթայում՝ 35 տոկոս:

«Որքան երկար Է երեխան գտնվում կրծքով կերակրման վիճակում, այնքան հուսալի Է նա պաշտպանված ճարպակալման առաջացումից»,- նշել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ոչ վարակիչ հիվանդությունների եւ առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Բենտե Միքելսենը:

Նշվում Է, որ տարածաշրջանում այդ տիպի կերակրման մեթոդները չեն համապատասխանում ԱՀԿ-ի հանձնարարականներին: Մասնագետները պնդում են, որ նորածիններին անհրաժեշտ Է կրծքի կաթով կերակրել մինչեւ վեց ամիս, իսկ այնուհետեւ հարկավոր Է մտցնել հավելյալ սնուցում՝ շարունակելով կրծքով կերակրումը մինչեւ երկու տարեկան եւ ավելի ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]