Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում. Սալոմե Զուրաբիշվիլի

Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում. Սալոմե Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանը խնդիր Է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ»,-«TVP Info»-ի եթերում հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում Է Լեհաստանում: Նրա խոսքով՝ 2008 թվականի ողբերգական իրադարձություններից հետո արդեն դժվար Է ինչ-որ բանով վախեցնել վրացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ռուսաստանը խնդիր Է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ եւ կմտածենք միայն դրա մասին: Դա սխալ ճանապարհ Է, քանի որ այդպես երկիր չի կառուցվում, եւ այդպես զարգացման հնարավորություններ չեն հայտնվում: Մենք կենտրոնանում ենք ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցելու, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման վրա»,-ասել Է նախագահը:

Նա նշել Է, որ Վրաստանը որպես պետություն չպետք Է դիտարկվի միայն Ռուսաստանի հետ դիմակայության պրիզմայով: «Վրաստանը գոյություն ունի որպես անկախ պետություն, որը ցանկանում Է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, որն ունի իր արտաքին ու տնետսական քաղաքականությունը: Ռուսաստանը չի որոշում ո՛չ մեր ապագան, ո՛չ մեր գոյությունը»,-հավելել Է Սալոմե Զուրաբիշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]