Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

Արմեն Աշոտյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Արարատ 
Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝

  1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
  2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:
  3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:
  4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:
  5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված "ուսադիրներս" ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»,- գրել է Աշոտյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]