Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյուղատնտեսական դաշինքի անդամների հետ քննարկվել են համագործակցության հարցերը

Գյուղատնտեսական դաշինքի անդամների հետ քննարկվել են համագործակցության 
հարցերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը և Արտակ Քամալյանն այսօր հյուրընկալել են «Գյուղատնտեսական դաշինքի» անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դաշինքի անդամները գյուղոլորտի պատասխանատուներին ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, կատարված աշխատանքը, նախարարության հետ հետագա համագործակցության հարցերն ու ձևաչափը։ «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանը նշել է, որ Հայաստանի 4 մարզերում իրականացվել են թաուն հոլ ձևաչափով քննարկումներ և առանձնացվել են գյուղատնտեսական քաղաքականության մշակման առաջնահերթությունները՝ կոոպերացիայի զարգացում, ապահովագրության ներդրում, մատչելի վարկավորում և գյուղներդրանքների մատակարարման շղթայի ապահովում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը նշել է, որ բարձրաձայնված խնդիրները նաև նախարարության առաջնահերթությունների թվում են, և այդ ուղղություններով  տարբեր ծրագրեր են իրականացվում։ Կարևորելով երկրում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտությունը՝ փոխնախարարը շեշտել է  դաշինքի հետ սերտ համագործակցությունը՝ կոոպերացիայի զարգացման ճանապարհին առկա խոչընդոտների իրական պատճառների վեր հանման, ուսումնասիրման  և  լուծման արդյունավետ ուղիներ գտնելու գործում։  Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հավելել է, որ նախարարությունը Դաշինքի անդամների հետ համագործակցության դրական փորձ ունի։

Հյուրերը նաև տեղեկացրել են, որ վաղը նախատեսվում է շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ մասնագիտական քննարկում Հայաստանում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ, իսկ մայիսի վերջին տեղի կունենա Ֆերմերական կոնգրեսը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա հանդիպումների օրակարգի շուրջ՝ համագործակցության առանձին հարցերի առավել հանգամանորեն անդրադառնալու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]