Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է

ՊԵԿԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արդեն Պեկին է ժամանել վարչապետի ինքնաթիռը։

Օդանավակայանում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Զեյմինը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]