Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պոլ Սեզանի «Սափոր եւ մրգեր» նատյուրմորտը գրեթե 60 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

Պոլ Սեզանի «Սափոր եւ մրգեր» նատյուրմորտը գրեթե 60 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլ Սեզանի (1839-1906) Bouilloire et fruits («Սափոր եւ մրգեր») նատյուրմորտը 59 միլիոն 295 հազար դոլարով վաճառվել Է Christie՚s աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է աճուրդային տան կայքում: Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որն արվել Է 1888 եւ 1890 թվականների միջեւ ընկած շրջանում, դարձել Է ամենաթանկը մայիսի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը նվիրված Էր իմպրեսիոնիստների ստեղծագործություններին եւ արդի արվեստին: Սեզանի նկարի հետ մեկտեղ 40 միլիոն դոլարով վաճառվել Է Վինսենթ Վան Գոգի (1853-1890) Arbres dans le jardin de l՚asil... («Ծառեր հիվանդանոցի պարտեզում») բնանկարը:

Երկու նկարներն Էլ մինչեւ վերջին ժամանակներս պահվում Էին Սայ (Սեմյուել – ծանոթ. խմբ.) Նյուհաուսի արվեստի հավաքորդների արխիվում, որը մահացել Է 2017 թվականին 89 տարեկան հասակում: Աճուրդում նաեւ վաճառվել Է Tete («Գլուխ») կեսմետրանոց կրաքարե քանդակը, որն ստեղծել Է իտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանին (1884-1920) 1911 – 1912 թվականներին: Դրա վերջնական գինը կազմել Է 34 միլիոն 325 հազար դոլար, թեեւ ավելի վաղ Christie՚s-ը Մոդիլյանիի՝ նույն անվանմամբ մի այլ քանդակ վաճառել Էր 70,7 միլիոն դոլարով: Աճուրդում նաեւ վաճառվել են Պաբլո Պիկասոյի (1881 – 1973), Պիեռ Օգյուստ Ռենուարի (1841 – 1919), Անրի Մատիսի (1869 – 1954), Էդգար Դեգայի (1834 – 1917), Կլոդ Մոնեի (1840 – 1926) եւ ուրիշների ստեղծագործությունները: Ընդամենը մայիսի 13-ին մասնավոր հաաքածուներից վաճառվել են 399 միլիոն 41 հազար դոլարի՝ արվեստի ստեղծագործություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]