Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի մասսայականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը, առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս և ըստ հաստատված հերթականության շինաշխատանքները սկսվելու են հետևյալ համայնքներում. Արարատի մարզի Արարատ գյուղ, Վայոց Ձորի մարզ. Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Մալիշկա, Արտաբույնք (բնակավայր), Արենի, Խաչիկ, Ելփին, Աղավնաձոր և Զառիթափ համայնքներ:

Գեղարքունիքի մարզ. Ճամբարակ, Ծովագյուղ, Լճաշեն, Հայրիվանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Լիճք, Գեղհովիտ, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովակ, Ակունք և Մեծ Մասրիկ համայնքներ:

40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ–ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են  համայնքներին, այս ծրագրի նպատակը հատկապես գյուղական համայնքներում ֆուտբոլ խաղալը հասանելի դարձնելն է: ՀՖՖ նախագահի կողմից ֆեդերացիայի աշխատակազմի առաջ դրված այս խնդրի կատարում թույլ կտա գալիք տարին Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտեր և դրանց գերակշիռ մասը լինելու են գյուղական համայնքներում: «Բարի երթ բոլորիս, առաջ դեպքի ֆուտբոլային փայլուն ապագա և այն հաստատ գալու է, քանզի ֆուտբոլը զարգացնելու համար այն պետք է նախ հասանելի լինի հնարավորինս շատ թվով մարդկանց»,- ասված է Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ