Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը հայտարարություն է տարածել հրադադարի 25-ամյակի կապակցությամբ

Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը 
հայտարարություն է տարածել հրադադարի 25-ամյակի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը մայիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 1992թ. մայիսի 12-ի համաձայնագիրը վերջ դրեց արյունալի պատերազմին՝ սանձազերծված Արցախի ժողովրդի դեմ, որը պայքարում էր հանուն իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կյանքի: Սույն Համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը թույլ տվեց խուսափել հետագա մարդկային կորուստներից և հիմքեր ստեղծեց խաղաղ բանակցություններ վարելու համար` ուղղված հակամարտության արդարացի և տևական կարգավորման ուղիներ փնտրելուն:

Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում այն մասին, որ անցած 25 տարիների ընթացքում ոչ մի շոշափելի առաջընթաց չի արձանագրվել երկարատև խաղաղության հաստատման շուրջ համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին, ինչի ապացույցն է  2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված  լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը:

Բարեկամության խմբի անդամները ընդգծում են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նշում են հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության և սահմանին տիրող իրավիճակի վերահսկման միջազգային  մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:

«Համոզված ենք, որ բուն արդյունավետ խաղաղ գործընթացին հասնելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն հաստատել Արցախի ժողովրդի հետ և ապահովվել Կրակի դադարեցման մասին համաձայնագրի մասնակիցներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին»,-ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]