Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգի վարչապետն ուրախությամբ է արձագանքել Հայաստանում ՏՏ համաժողովին մասնակցելու առաջարկին

Լյուքսեմբուրգի վարչապետն ուրախությամբ է արձագանքել Հայաստանում ՏՏ 
համաժողովին մասնակցելու առաջարկին

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը քննարկել են համագործակցության լայն շրջանակ՝ նաև բիզնես ֆորումների կազմակերպման և կրթության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետների հանդիպման մանրամասները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց վարչապետ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Այցը կարևոր նպատակ ուներ՝ զարգացնել քաղաքական երկխոսությունը,  ընդգծել մեր վերաբերմունքը Լյուքսեմբուրգի նկատմամբ,  նաև խոսել երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին: Կարող եմ ասել, որ հանդիպման ընդհանուր ֆոնը շատ դրական էր, երկու վարչապետների միջև կա փոխըմբռնում; Քննարկվեց համագործակցության լայն շրջանակ՝ նաև տնտեսական ոլորտում, խոսք գնաց բիզնես ֆորումների կազմակերպման, կրթության ոլորտում համագործակցության զարգացման մասին: Լյուքսեմբուրգի վարչապետը հատուկ կարևորեց ուսանողների փոխանակման հնարավորությունը և պատրաստակամություն հայտնեց տարբեր համալսարաններից ընդունել մեր ուսանողներին»,-ասաց Կարապետյանը:

Հանդիպման արդյունքում արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։ «Լյուքսեմբուրգի վարչապետը նաև տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուն է, և նա ուրախությամբ արձագանքեց վարչապետի հրավերին՝ մասնակցելու Համաշխարհային ՏՏ համաժողովին, որը տեղի կունենա այս տարի հոկտեմբերին: Կարծում եմ, որ Լյուքսեմբուրգը կմասնակցի պատկառելի պատվիրակությամբ»,-ասաց Կարապետյանը:

Նշվել է նաև, որ Հայաստանը դրական է գնահատում մի քանի ուղղություններով՝ հատկապես քաղաքական մակարդակում Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին: Դա մասնավորապես դրսևորվել է   նրանով, որ անցյալ տարի ամռանը Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրել է ընդլայնված և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նաև 2 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Սրա մասին էլ խոսք գնաց, և մեր երախտագիտության դրսևորումն էր նաև այցելությունը Լյուքսեմբուրգի խորհրդարան»,-նշեց խոսնակը:

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգում է աշխատանքային այցով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]