Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը հունիսի 1-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա

Չինաստանը հունիսի 1-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը, որպես պատասխան միջոց, հունիսի 1-ից բարձրացված մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներմուծվող 60 մլրդ դոլար ծավալի ապրանքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
«Հունիսի 1-ից բարձրացվում են ԱՄՆ-ից 60 մլրդ դոլար ծավալի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Մասնավորապես, 2493 անուն ապրանքներից բաղկացած ցուցակի վրա մաքսատուրքեր են սահմանվում 25 տոկոսի չափով, 1078 անուն ապրանքների վրա՝ 20 տոկոսի, 974 կատեգորիաների վրա 10 տոկոսի չափով, եւս 595 անուն ապրանքների մաքսատուրքը կպահպանվի նախկին 5 տոկոսի չափով:
Առեւտրի շուրջ ամերիկա-չինական բանակցությունների հերթական փուլն անցյալ շաբաթ Վաշինգտոնում անարդյունք Է ավարտվել չինական ապրանքների ամերիկյան մաքսատուրքերի հերթական բարձրացման ֆոնին: Նոր մաքսատուրքերը կվերաբերեն ԱՄՆ տարեկան 300 միլիարդ դոլարի ներմուծմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Չինաստանը չպետք Է միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացմանն ի պտասխան, քան որ «միայն ավելի վատ կլինի»:
«Չինաստանում չի մնա մեկը, որի հետ կարելի լինի առեւտուր անել: Շատ վատ Է Չինաստանի համար, շատ լավ Է ԱՄՆ-ի համար: Բայց Չինաստանն այնքան երկար Է օգտվել Միացյալ Նահանգներից, որ այժմ առջեւում Է (մեր նախագահները չԷին կատարում իրենց աշխատանքը): Ուստի Չինաստանը չպետք Է պատասխան միջոցներ ձեռնարկի, դրանից միայն ավելի վատ կլինի»,- գրել Է Թրամփը Twitter-ում:
Նա նշել Է, որ ասում Է թե ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինին, թե «մյուս ընկերներին Չինաստանում», որ Պեկինը խիստ կտուժի, եթե չկնքի գործարքը, որովհետեւ ընկերություններն ստիպված կլինեն Չինաստանից տեղափոխվել այլ երկրներ:
«Չափազանց թանկ Է գնել Չինաստանում: Դուք հիանալի գործարք ունեիք, որը գրեթե ավարտված Էր, բայց դուք հրաժարվեցիք»,- հավելել Է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել Է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում Է այնտեղ, որտեղ ցանկանում Է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը: «Մենք գտնվում ենք հենց այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել Չինաստանի հետ: Հիշեք, որ նրանք խախտեցին մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները եւ փորձեցին վերանայել (քննարկվող առեւտրական գործարքի) պայմանները: Մենք Չինաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ կվերցնենք մաքսերով: (Չինական) արտադրանքի արտահանողները կարող են իրենք դա արտադրել ԱՄՆ-ում (իդեալական տարբերակը) կամ Էլ այն ներմուծել այն երկրներից, որոնք մաքսերով չեն հարկվում»,- գրել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]