Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Փետրվար

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցներ անցկացնելու երկու փորձ են կանխել

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցներ անցկացնելու երկու փորձ 
են կանխել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Մեղրիի սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում Իրանից Հայաստան ժամանող բեռնատար տրանսպորտային միջոցի խուզարկության  ընթացքում վարորդի անձնական իրերի մեջ հայտնաբերել են պլաստիկ փաթեթ, որում եղել է 16 դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Մեթադոն» տեսակի թմրանյութ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը 3.6 գրամ է:

Հայաստան մուտք գործող մեկ այլ տրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում էլ Շվեյցարիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 4 պլաստիկ՝ 10 դեղահաբով, որոնք ենթադրաբար պարունակում են «Տրամադոլ» տեսակի թմրանյութ ընդհանուր 4 գրամ քաշով, թափանցիկ գույնի հեղուկով սրվակ, ինչպես նաև 12 սպիտակ դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Կոդեին» տեսակի թմրամիջոց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը Հայաստանի օրենսդրությամբ համարվում են թմրամիջոցներ, որոնց ներմուծումը ՀՀ տարածք արգելված է: Ձերբակալված քաղաքացիները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրականացված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու համար:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ