Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պոկեմոնների մասին ֆիլմը գրեթե 60 մլն դոլար Է վաստակել դեբյուտային ուիք-Էնդում, բայց չի գերազանցել «Վրիժառուներին»

Պոկեմոնների մասին ֆիլմը գրեթե 60 մլն դոլար Է վաստակել դեբյուտային ուիք-Էնդում, բայց չի գերազանցել «Վրիժառուներին»

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոկեմոն: Դետեկտիվ Պիկաչուն» ֆանտաստիկ ֆիլմը վարձույթի մեկնարկում բավականին մեծ գումար Է հավաքել Հյուսիսային Ամերիկայում, բայց այդ ցուցանիշով չի կարողացել գերազանցել Marvel-ի «Վրիժառուներ. եզրափակիչ» կոմիքսների Էկրանավորմանը, որն ամերիկյան վարձույթում առաջնությունը պահում Է երրորդ հանգստյան օրերն անընդմեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավարտված հանգստյան օրերի արդյունքներով՝ «Վրիժառուների» եզրափակիչ մասը, Box Office Mojo կայքի տվյալներով, եւս 63 մլն դոլար Է հավաքել Հյուսիսային Ամերիկայում: Ներկայում կինոնկարն ընդհանուր առմամբ Marvel Studios-ին 723,5 մլն դոլար Է բերել ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ համաշխարհային դրամական մուտքերը հասել են 2,49 մլրդ դոլարի: «Ավատարի» ցուցանիշներին հասնելու համար, որն ամենահասութաբեր ֆիլմն Է պատմության մեջ, մնացել Է ընդամենը 300 մլն դոլար:

«Պոկեմոն: Դետեկտիվ Պիկաչուն» ֆիլմը տնային վարձույթում երկրորդ տեղն Է զբաղեցրել ուիք-Էնդի արդյունքներով: Warner Bros-ի Էկրանավորումը դեբյուտային հանգստյան օրերին հավաքել Է 58 մլն դոլար: Համաշխարհային դրամական մուտքերը կազմել են շուրջ 170 մլն դոլար, ընդ որում՝ մոտավորապես 41 մլն դոլարը բաժին Է ընկել Չինաստանին: Box Office Mojo-ի տվյալներով՝ «Պիկաչու»-ն պատմության մեջ լավագույն մեկնարկն Է արձանագրել տեսախաղերի բոլոր Էկրանավորումների շրջանում՝ գերազանցելով «Լարա Քրոֆթ. շիրիմների կողոպտիչը» ֆիլմին: Երրորդ հորիզոնականում տեղ Է գտել Metro-Goldwyn-Mayer-ի արտադրության «Անուղղելի խարդախները» կատակերգություն- ռեմեյքը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Էնն Հեթեուեյը եւ Ռեբել Ուիլսոնը: Պրեմիերային հանգստյան օրերը 13,5 մլն դոլար են բերել ֆիլմին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]