Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս

Ռոբին վան Պերսին ավարտեց ֆուտբոլային կարիերան

Ռոբին վան Պերսին ավարտեց ֆուտբոլային կարիերան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և «Ֆեյենորդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին ավարտել է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության 33-րդ տուրի շրջանակներում Պերսին մի վերջին անգամ «Ֆեյենորդ»-ի կազմում դուրս է եկել խաղադաշտ` մասնակցելով «Դեն Հագ»-ի դեմ ամբողջ խաղին: «Ֆեյենորդ»-ը վերջին տուրում պարտվել է և մրցաշարային աղյուսակում զբաղեցրել 3-րդ տեղը:

Ռոբին վան Պերսին 2005 թվականից հանդես է եկել Նիդերլանդների ազգային թիմում: Մասնակցել է ընտրանու 102 խաղի` խփել 50 գնդակ: Աշխարհի 2010 թվականի առաջնությունում վան Պերսին նվաճեց Մունդիալի արծաթե, իսկ 2014 թվականին` բրոնզե մեդալները:

Ակումբային կարիերայի ընթացում հարձակվող խաղացել է «Արսենալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Ֆեներբախչե»-ում և «Ֆեյենորդ»-ում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ