Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ցուցադրվել Է «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայի թրեյլերը

Ցուցադրվել Է «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայի թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO ընկերությունը թողարկել Է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիայի թրեյլերը: Տեսանյութը հրապարակված Է YouTube-ում սերիալի պաշտոնական օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ «Գահերի խաղը» սերիալում Դեյեներիս Թարգարիենի դերակատար Էմիլյա Քլարքը պատմել Է, որ սագայի եզրափակիչը կդառնա «իսկական խելահեղություն» եւ հանդիսատեսներին խորհուրդ Է տվել գտնել «ամենամեծ հեռուստացույցը»:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Սերիալի վերջին եթերաշրջանն սկսվել Է 2019 թվականի ապրիլին: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]