1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը մասնակցում է Expo Beijing 2019 ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է  Expo Beijing 2019 ցուցահանդեսին

Չինաստանում ապրիլի 29-ին մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանը ևս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել և ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։

Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ և խաղողի 2 որթատունկ, որոնք հայկական բնության թարմ և ներդաշնակ շունչ են տալիս տաղավարին։ Ներկայացված են նաև Հայաստանի լավագույն գինիները, հայկական կոնյակը և մրգերից պատրաստված ուտեստներ, չրերի ամբողջ տեսականին, սուջուխ ու լավաշ, չրաշոկոլադներ և մրգային ջեմեր, հայկական խալիներ, եկեղեցական հուշանվերներ և պարագաներ, հայկական գրեր և հայկական պատմական նշաններ։ Մեծ էկրանի վրա ցուցադրվում են Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային գրավչությունները և գինեգործությունը ներկայացնող հոլովակներ։

Հայկական տաղավարի ղեկավարը Կարեն Խաչատրյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի տաղավար է այցելում միջինում օրական 40000-42000 մարդ։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունենում տարատեսակ միջազգային, միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող համաժողովներ և քննարկումներ՝ ներգրավելով նոր այցելուների։

Ի թիվս այլ ԶԼՄ-ների՝ չինական CCTV հեռուստաընկերության ռեպորտաժում հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի տաղավարին։

Ցուցահանդեսին մասնակցում են 97 երկրներ և միջազգային ասոցիացիաներ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը։

Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան հյուրեր։ Հայաստանից մասնակցել են Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]