Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ կան տարածաշրջանում Իրանի դերակատարության շուրջ. Մոգերինի

ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ կան տարածաշրջանում Իրանի դերակատարության շուրջ. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունները միասնական են Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աջակցության հարցում, սակայն նրանք «լուրջ տարաձայնություններ» ունեն տարածաշրջանում Իրանի դեր ակատարության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին: Նա նաեւ հավաստել Է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները մայիսի 13-ին առանձին նիստ կանցկացնեն Իրանի շուրջ:

«ԵՄ-ի խորհրդի շրջանակում ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները, ներառյալ Իրանի խնդրով ՄԱԿ-ի միջնորդների եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա), կքննարկեն, թե ինչպես ավելի լավ ապահովել ԳՀՀԾ-ի կատարմանն աջակցության շարունակումը: Թեեւ մենք լուրջ տարաձայնություններ ունենք Իրանի տարածաշրջանային դերի շուրջ, մենք հավատում ենք, որ Թեհրանի հետ երկխոսությունը դրանք լուծելու եւ ոչ դյուրին տարածաշրջանում լարվածության սաստկացումից խուսափելու միակ եղանակն Է»,-հայտարարել Է Մոգերինին: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ մայիսի 13-ին՝ օրվա առաջին կեսին, մի քանի ժամով Բրյուսել կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, որը մտադիր Է ԵՄ-ի երկրների հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]