Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին

Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավոր է թիմակցին՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ կիսապաշտպանը սոցցանցերի իր էջերում տեղադրելով Օբամեյանգի հետ իր լուսանկարը՝ հարձակվողին շնորհավորել է Պրեմիեր լիգայի արդեն ավարտված մրցաշրջանում լավագույն ռմբարկու ճանաչվելու կապակցությամբ:

Օբամեյանգը լավագույն ռմբարկու կոչումը կիսել է «Լիվերպուլ»-ի հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ, ովքեր նույնպես Պրեմիեր լիգայում խփել են 22-ական անգամ:

Ֆուտբոլի Անգլիայի արդեն ավարտված առաջնությունում հաղթող դարձավ «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ «Լիվերպուլ»-ը երկրորդն է: «Արսենալ»-ը գրավեց միայն 5-րդ տեղը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]