Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Սիթի»-ին 6-րդ անգամ Անգլիայի չեմպիոն, «Արսենալ»-ը 5-րդն է

«Մանչեսթեր Սիթի»-ին 6-րդ անգամ Անգլիայի չեմպիոն, «Արսենալ»-ը 5-րդն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ և իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց «Մանչեսթեր Սիթի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրեմիեր լիգայի 38-րդ՝ վերջին տուրում, «Մանչեսթեր Սիթի»-ին հաղթել է «Բրայթոն»-ին 4:1 հաշվով: Հավաքելով 98 միավոր և մեկ միավոր միայն գերազանցելով «Լիվերպուլ»-ին՝ թիմը դարձավ առաջնության հաղթող: «Լիվերպուլ»-ը երկրորդ տեղում է, իսկ եռյակը եզրափակեց «Չելսի»ն՝ 72 միավորով:     

Լոնդոն «Արսենալ»-ը վերջին տուրում ևս հաղթել է և մրցաշարային աղյուսակում 70 միավորով 5-րդ տեղում է: «Զինագործները» մրցում էին «Բարնլի»-ի հետ և հաղթել են 3:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին: Արդեն ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 25 խաղի, խփել 6 գնդակ և կատարել  4 արդյունավետ փոխանցում:

Պրեմիեր լիգայի դուրս մնացին «Հադերսֆիլդ»-ը, «Կարդիֆ»-ը և «Ֆուլհեմ»-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]