Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար

Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես  «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից,  հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև, ավստրիացի խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

Ընդգծելով, որ Ավստրիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2015 թվականին՝ Գուդրուն Քուգլերը նշել է. «Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է պայքարենք ճանաչման ուղղությամբ: Աննկարագրելի է, թե ինչ է կատարվել հայ ազգի հետ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]