Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի չորրորդ երեխան

Լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի չորրորդ երեխան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քայնե Ուեսթի ընտանիքում լույս աշխարհ է եկել 4-րդ երեխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քարդաշյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Նա Չիկագոյի երկվորյակն է: Վստահ եմ, որ նա դեռ շատ կփոխվի, բայց հիմա շատ է նման նրան»,- գրել է Քիմը: 

Փոքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Քիմի և Քանյեի ընտանիքում նորածինը երկրորդ տղան է, նա չորրորդ երեխան է՝ 5-ամյա Նորթից, 3-ամյա Սենթից և 15 ամսական Չիկագոյից հետո:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ