Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Սմբատյանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին

Դեսպան Սմբատյանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում 
հաղթանակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մայիսի 9-ին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումների ընթացքում դեսպանը ծաղկեպսակներ է զետեղել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Տրեպտովյան զբոսայգում տեղակայված Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաև բեռլինյան Թիրգարթենում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հուշակոթողին:

Նույն օրը դեսպանը ներկա է գտնվել Բեռլինում ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Միջոցառումներին ներկա են եղել ԳԴՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ղեկավարներ և ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]