Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պետքարտուղարը մայիսի 14-ին Սոչիում հանդիպում կունենա Լավրովի եւ Պուտինի հետ. Պետդեպ

ԱՄՆ-ի պետքարտուղարը մայիսի 14-ին Սոչիում հանդիպում կունենա Լավրովի եւ Պուտինի հետ. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մայիսի 12-ին այցով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից Էլ՝ Սոչի, որտեղ մայիսի 14-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որտեղ նա հույս ունի, որ իրեն կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Պետքարտուղար Փոմպեոն կուղեւորվի Սոչի, Ռուսաստան, եւ մայիսի 14-ին հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մի ամբողջ շարք երկկողմ ու բազմակողմ մարտահրավերներ»,-նշվում Է փաստաթղթում:

Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայում հանդիպում կունենա ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների, ամերիկյան գործարար հանրակցության ներկայացուցիչների եւ ամերիկացի ուսանողների հետ:

«Պետքարտուղար Փոմպեոն ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի շիրիմին»,-հայտնել Է Պետդեպարտամենտը: Ինչպես նշվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության՝ մայիսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ, Լավրովը Փոմպեոյի հետ ՌԴ նրա այցի ընթացքում քննարկելու Է երկկողմ հարաբերությունները, Վենեսուելայի, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Սոչիում հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Արկտիկական խորհրդի նիստի շրջանակներում մայիսի 6-ին Ռովանիեմիում կայացած բանակցությունների ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]