Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Ճապոնիայում Մոր օրվա առթիվ ձնեարջեր են նվիրել պանդաներին


ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արեւմուտքի Վակայամայի պրեֆեկտուրայի Adventure World կենդանաբանական այգում Մոր օրվա առիվ, որը նշվում Է մայիսի 12-ին, բամբուկե արջեր եւ խնձորներից վարդակակաչներ են նվիրել վիթխարի Էգ պանդային ու նրա ձագին: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, մոտալուտ տոնի առթիվ կենդանաբանական այգու աշխատակիցները պատրաստել են մեծ եւ փոքր պանդաների ձնե քանդակներ՝ մոր եւ նրա դստեր յուրօրինակ պատճեններ: Ձնե պանդաների կողքին նրանք տեղավորել են մի քանի վարդակակաչ՝ պատրաստված խնձորից եւ գազարից:

Հեռուստաալիքը նշում Է, որ նվերը շատ Է դուր եկել փոքրիկ Սայհինին, որը ծնվել Է այնցյալ տարվա օգոստոսին: Մեծ պանդան Չինաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշն Է: Աշխարհում կա ընդամենը 1,6 հազար պանդա, գլխավորապես Սիչուանի նահանգում: Չինաստանի սահմաններից դուրս անազատության մեջ այսօր ապրում Է շուրջ 30 պանդա՝ Ավստրիայում, Ավստրալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում եւ Ճապոնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ