Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության. Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին


ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության: «Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը:

Համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը: Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:

Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ