1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի 
ունենա

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա. Բաքվում մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, որը հրապարակել է ՈՒԵՖԱ-ին ուղարկված հարցման պատասխանը:

«ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց  է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալ»-ը հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու  խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է ՈՒԵՖԱ-ի պատասխանի մեջ, որը տրամադրվել է գործակալությանը:

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես գալու ժամանակ՝ 2015 թվականին, անվտանգության նկատառումներից ելնելով բաց է թողել  ադրբեջանական «Քաբալա»-ի հետ արտագնա հանդիպումը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը բաց է թողել նաև Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի արտագնա հանդիպումն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ:

Լոնդոնի «Արսենալ»-ը մայիսի 9-ին Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում մրցակցի հարկի տակ 2-4 հաշվով հաղթանակ տոնեց իսպանական «Վալենսիա»-ի նկատմամբ և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Առաջին խաղում «Արսենալ»-ը հաղթանակ էր տարել 3-1 հաշվով: Կիսաեզրափակչի մյուս խաղում Լոնդոնի «Չելսի»-ն 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց գերմանական «Այնտրախտ»-ին և եզրափակիչ խաղում ուժերը կչափի «Արսենալ»-ի հետ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]