Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Ջրհեղեղ՝ Կախեթում. հեղեղվել են տասնյակ տներ

Ջրհեղեղ՝ Կախեթում. հեղեղվել են տասնյակ տներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով տասնյակ տներ են ողողվել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Ահմեթի եւ Թելավի շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առաջին ալիքը:

Ինչպես «Sputnik Վրաստան»-ին պատմել են տեղի բնակիչները, սաստիկ անձրեւն սկսվել Է նախօրյակին Թբիլիսիի ժամանակով ժամը մոտավորապես 22:30-ին եւ չի դադարել ողջ գիշերը: Նրանց խոսքով, գարունն այս տարի Կախեթում բավականին անձրեւային Է: Արդեն հայտնի Է, որ ամենից ավելի տուժել են Բաբանեուրի, Լեչուրի, Պշավելի եւ Ռուիսփիրի գյուղերի բնակիչները: Տեղատարափը խնդիրներ Է ստեղծել նաեւ Պանկիսի կիրճում: Դուիսի, Ջոկոլա եւ Խալացանի գյուղերում վնասվել են ճանապարհները, հեղեղվել են տնամերձ հողամասերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]