Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի եզրափակչում է

«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսնեալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց և դուրս եկավ  Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվելով իսպանական «Վալենսիա»-ին հաղթեց 2:4 հաշվով: «Զինագործների» կազմում հեթ-տրիկի  հեղինակ դարձավ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լյակազեթը: Երկու խաղերի ընդհանուր 3:7 հաշվով Եվրոպայի լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճեց «Արսենալ»-ը:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]