Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

ՀՀ Անկախության օրվան նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Գյումրին

ՀՀ Անկախության օրվան նվիրված համապետական տոնակատարությունների 
էպիկենտրոնը լինելու է Գյումրին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ 2019-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզը, մանավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք Գյումրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսուհետ ամեն տարի այդ օրվա միջոցառումների զգալի մասը կենտրոնանալու է ՀՀ տասը մարզերից որևէ մեկում: Խթանենք համաչափ զարգացումն ու ներքին զբոսաշրջությունը»,- հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ