Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս քաղաքում կազմակերպվեց Մայիսյան եռատոնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

Վարդենիս քաղաքում կազմակերպվեց Մայիսյան եռատոնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ


ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :- Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի պալատում հրավիրվեց միջոցառում՝ նվիրված Մայիսյան եռատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի վարիչ Կարինե Ասատրյանը, միջոցառմանը հրավիրված էին Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, Երկրապահ կամավորներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, համայնքապետարանի ենթակայության հիմնարկների ղեկավարներ ու աշխատակիցներ:

Գեղարվեստական կատարումներով ներկաներին ողջունեցին Վարդենիսի մշակույթի պալատի երգի-պարի համույթի անդամները եւ Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոցների աշակերտները:«Դահլիճում առանձին-առանձին հնչեցվեց այն վարդենիսցի քաջորդիների անունները, ովքեր իրենց մահկանացուներն են կնքել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում : Միջոցառմանը մասնակցելու էին հրավիրվել նաեւ Վարդենիս քաղաքի այն բնակիչները, ովքեր կրում են Մեծ հայրենականում զոհված իրենց պապերի անունները: Նրանց անունները եւս հնչեցին դահլիճում այն խորհրդավորությամբ, որ հայրենիքի համար զոհվածների սխրանքներն այսօր ապրում են իրենց սերունդներին թողած անուններով ու գործերով: Նրանք ընկել են հերոսի մահով, բայց նրանց փոխարեն երկիրն այսօր շեն ու խաղաղ են պահում նրանց թոռները»-ներկայացրեց Կարինե Ասատրյանը:Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ ու տոնախմբությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]