1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում. նրանցից մի քանիսը 100-ն անց են

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում. նրանցից մի 
քանիսը 100-ն անց են

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա նշեց, որ 5-6 վետերան արդեն հարյուրն անց են: Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է:

Հայրենական մեծ պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն տղամարդիկ, այլև իգական սեռի ներկայացուցիչները: «Հայրենական պատերազմին մասնակցել է 10 հազար հայ կին, որից 4000-ը Հայաստանից, մնացածը մյուս 15 հանրապետություններից, արտասահմանից և, իհարկե, Արցախից:  41 կին վետերան ողջ է»,-հավելեց նա:

Խոսելով Հայաստանում վետերանների առջև ծառացած խնդիրներից՝ Եսայանը նշեց, որ իր համար ամենացավոտը արդեն երկու տարի վետերաններին Արզնիում հանգստի  ուղեգրեր չտրամադրելն է:

«Ամեն տարի 50 ուղեգիր էին տրամադրում: Անցյալ տարի ես ուզել եմ ընդամենը 30-ը, ինչին ի պատասխան սոցիալական ապահովության ծառայությունից պատասխանել են, որ գումար չլինելու պատճառով չեն կարող տրամադրել այդ ուղեգրերը: 30 վետերանները, ովքեր դիմել էին հանգստանալու ակնկալիքով, այդպես էլ մնացին առանց ուղեգրի: Մեր վետերանները Արզնիում միայն հանգստանում են, նրանց ոչ մի բուժում պետք չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ևս դիմել  է 30 ուղեգրի համար, սակայն գործընթացը փաստաթղթերի պատճառով ձգձգվում է:

Վետերաններին հուզող հաջորդ խնդիրը, ըստ Եսայանի, բուժսպասարկումն է: «Վետերանների 60 տոկոսն անկողնային են, և նրանց պետք է անընդհատ բուժսպասարկում: Սա դժգոհություն է առաջ բերում, վետերաններն ասում են, որ գումար են ուզում բուժման համար, նույնիսկ դիահերձման համար են գումար պահանջում, նման հարցեր կան, որոնք մեզ անհանգստացնում են»,-հավելեց նա:

Վետերանների միավորման խորհրդի նախագահն առանձնացրեց նաև վետերաններին տրամադրվող  պատվովճարների հարցը, նրանց սոցիալական- կենցաղային պայմանների  բարելավումը, քանի որ այսօր Հայաստանում առանց բնակարանների վետերաններ կան:

«Արդեն 4 տարի է մեր վետերանները յուրաքանչյուր ամիս իրենց թոշակի հետ ստանում են 50 հազար պատվովճար, բայց դրա հետ միասին մենք բավականին հետ ենք ԱՊՀ երկրների վետերանների սոցկենցաղային պայմաններից»,-հավելեց Եսայանը:

Նա նշեց, որ մայիսի 8-ին 10 վետերանի համար ընդունելություն էին կազմակերպել Հայաստանի Ազգային ժողովը, ՀՀ նախագահը, ինչից իրենք մեծ բավականություն էին ստացել:

Սիմոն Եսայանը հավելեց, որ 2020 թվականը կլինի հաղթանակի հոբելյանական տարի և  հարցազրույցն ավարտեց Հայաստանի կառավարությունից մեծ սպասելիքներով ու ակնկալիքներով:

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակը:

Անի Դանիելյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]