Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի նախագահի նստավայրում  տեղի է 
ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ արժանացել են պետական բարձր պարգեւների:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսի 9-ի տոնը մեր բազմադարյա պատմության կարեւորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով եւ դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]