Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Նիդեռլանդների Պետական թանգարանը պատրաստ Է 165 մլն եվրոյով գնելու Ռեմբրանդտի կտավը. NRC


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ Է 165 միլին եվրո վճարել, որպեսզի Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606 – 1669) նկարը ձեռք բերի Ռոտշիլդների գերդաստանի ֆրանսիական ճյուղից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NRC թերթը՝ վկայակոչելով արվեստագետ Դիդիե Ռեյքներին Ֆրանսիայից:
Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի կառավարությունը երեք ամիս Է տվել երկրի թանգարաններին «Դրոշակակիրը» կտավի ձեռքբերման համար, որը ներկայիս տերերը վաճառքի են հանել 2018 թվականի հուլիսին: Եթե Ֆրանսիայում այն այդպես Էլ ոչ ոք գնել չցանկանա, ապա Նիդեռլանդների Պետական թանգարանը պատրաստ Է վճարելու արվեստի ստեղծագործության համար պահանջվող գումարը, ստեղծագործություն, որը թվագրված Է 1636 թվականով, հայտարարել Է Ռեյքները:
Նրա խոսքով՝ խիստ ամոթալի ու ցավալի Է այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանություններն ինն ամսում ոչ մի միջոց չեն ձեռնարկել արվեստի ստեղծագործությունը երկրում պահելու համար եւ, կարծես, չեն Էլ պատրաստվում միջամտել իրադրությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ