Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ. Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել  Միացյալ Նահանգների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղափոխությունից մեկ տարի անց հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ հետ հարաբերություններն,  ըստ էության, մայիսի 7-ին սկսվեցին նոր ֆորմատով՝ աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն:

«Մենք յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում ենք, որ մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին, իսկ ՀՀ-ն այսօր նոր կարգավիճակ ունի: Հայաստանն այսօր առաջատար ժողովրդավար երկիր է և մենք բոլոր հարաբերություններում պիտի հենվենք այս իրողության վրա»,-ասաց վարչապետը:

Ամուլսարին անդրադառնալով՝ Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը ազգային շահին համապատասխան լուծում կստանա:

Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջիկայում հանդիպումներ սպասվում են, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդ մասին  տվյալներ չունի:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ