1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջենիֆեր Էնիսթոնը լուսանկարվել է Harper՚s Bazaar-ի շապիկի համար՝ ստիպելով մոռանալ, որ ինքը 50 տարեկան է

Ջենիֆեր Էնիսթոնը լուսանկարվել է Harper՚s Bazaar-ի շապիկի համար՝ ստիպելով 
մոռանալ, որ ինքը 50 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջենիֆեր Էնիսթոնը հաստատուն դիրք Է զբաղեցնում այն աստղերի շարքում, որոնք, երկրպագուների խոսքով, երիտասարդության Էլիքսիր են խմում: Դերասանուհին հերթական անգամ հաստատել Է երկրպագուների խոսքերը՝ լուսանկարվելով փայլերես հանդեսի համար: Արտիստուհու ֆոտոն կզարդարի Harper՚s Bazaar-ի հունիսյան համարի շապիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էնիսթոնը ցուցադրել Է իր իդելական մարմնակազմը՝ կեցվածք ընդունելով երկար կտրվածքով եւ խորը տպավորիչ լանջաբացվածքով զգեստով: Արտիստուհին, որը սիրավեպեր Է ունեցել դերասաններ Բրեդ Փիթի եւ Ջասթին Թերուի հետ, հրատարակությանը տված հարցազրույցում պատմել Է, թե ինչ արժանիքներ պետք Է ունենա իր զուգընկերը: Ինչպես նաեւ նշել Է, որ, չնայած տարիքին, իրեն զգում Է ինչպես այն նույն Ջենը, թեեւ կորցրել Է առաջվա աշխուժությունը:

«Նա պետք Է ունենա հումորի զգացում, սեփական արժանապատվության զգացում, վստահություն, բարություն, առատաձեռնություն: Եվ շրջապատված լինի լավ մարդկանցով»,- ասել Է Էնիսթոնը: Բացի այդ, «Ընկերների» աստղը որոշել Է լուսանկարվել կուրծքը բաց: Դերասանուհին օբյեկտիվի առջեւ կանգնել Է բաց կրծքով, որը ծածկել Է ձեռքով: Կերպարը լրացրել են կարճ շորտերը, մուգ զուգագուլպան եւ բարձրակրունկները՝ ճակատագրական գեղեցկուհու ատրիբուտները: Էնիսթոնը նշել Է, որ նման լուսանկարներում վիրավորական ոչինչ չկա, եւ մարդկանց խորհուրդ Է տվել չամաչել իրենց մարմնի համար: «Այո, լուսանկարներից մեկում ես կեցվածք եմ ընդունել առանց վերնահագուստի: Բայց դրանում վիրավորական ոչինչ չկա:

«…» Ես կարծում եմ, որ մեր մարմինները գեղեցիկ են, եւ մենք մեզ պետք Է հարմարավետ զգանք՝ անկախ տարիքից»,- հավելել Է նա, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]